Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 
  • Ի՞նչ նպատակ են հետապնդում  ոչիշխանական ուժերը

    Ի՞նչ նպատակ են հետապնդում ոչիշխանական ուժերը

    14.02.2014| 02:02
    ԱԺ ոչիշխանական չորս ուժերի նոր նախաձեռնությունը քաղաքական օրակարգը աշխուժացնելու հերթական փորձ կարելի է որակել։ Եկող քառօրյայի մեկնարկին նրանք պատրաստվում են վարչապետին անվստահություն հայտնելու, շատ լավ հասկանալով, որ նախաձեռնությունը դատապարտված է տապալման, քանի որ բավարար ձայն չունեն իրենց նախաձեռնությանը միս ու արյուն տալու համար:
  • Վարկաբեկված  կադրերի «սրբագրում»

    Վարկաբեկված կադրերի «սրբագրում»

    14.02.2014| 02:00
    Պետական կառույցներից օր օրի մեծացող դժգոհությունը իշխանության վերին օղակներում խիստ անհանգստություն է առաջացրել: Այն «ճյուղը», որին նստած է իշխանությունը, կոտրվելու նշաններ է ցույց տալիս: Մեր տեղեկություններով, այս իրավիճակը երկրի ղեկավարի քննարկման տիրույթում է, և առաջիկայում հնարավոր են որոշ փոխատեղումներ ու վերադասավորումներ` ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով:
  • «Վե՛րջ առաջին սերիայի, ուսանո՛ղ»

    «Վե՛րջ առաջին սերիայի, ուսանո՛ղ»

    14.02.2014| 01:58
    Շատ հետաքրքիր «զավակ» է ստացվել ԲՀԿ-ՀՅԴ վերջին «մեղրամսից»: ԲՀԿ-ն սկսել է ոչ միայն փակ, գաղտնի համագումարներ անցկացնել, այլև արդիականացնել մեծն դաշնակցականի մտքերը` ԲՀԿ-ն այլևս անելիք չունի Հայաստանում:
  • Ինչ ուղերձ է հղելու Րաֆֆի Հովհաննիսյանը

    Ինչ ուղերձ է հղելու Րաֆֆի Հովհաննիսյանը

    11.02.2014| 21:39
    Մեկ տարի առաջ, փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է նույն օրը Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում ուղերձ հղել ժողովրդին: Օրեր առաջ էլ լուրեր էին տարածել, որ «Ժառանգության» ղեկավարը մտադիր է փետրվարի 18-ին հանրահավաք հրավիրել Ազատության հրապարակում:
  • Շանթը` որպես ընդդիմադիր դաշտի լակմուս

    Շանթը` որպես ընդդիմադիր դաշտի լակմուս

    11.02.2014| 14:23
    «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը և անցյալ տարվա նոյեմբերի 5-ի իրադարձությունների արդյունքում նրա հետ ձերբակալված 14 հոգին արդեն երեք ամսից ավելի ազատազրկված են: Մի քանի իրավապաշտպան կազմակերպություն նրանց քաղբանտարկյալ է ճանաչել, իսկ Հայաստանի ընդդիմությունը, կամ ինչպես հիմա ավելի ընդունված է կոչել` ոչ իշխանական ուժերը բերանները ջուր են առել:
  • «Իշխանության քայքայումը տեղի է ունենում ամեն օր»

    «Իշխանության քայքայումը տեղի է ունենում ամեն օր»

    11.02.2014| 13:49
    «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը irates.am-ի հետ զրույցում դրական գնահատեց ազատամարտիկների՝ համախմբմանն ուղղված ինտենսիվ քայլերը:
  • Ժիրայր Լիպարիտյանը՝ 15 տարի առաջ և հիմա

    Ժիրայր Լիպարիտյանը՝ 15 տարի առաջ և հիմա

    07.02.2014| 12:56
    ՀՀ առաջին նախագահի 1994-97 թթ. ավագ խորհրդական, պատմաբան, պաշտոնաթողությունից հետո ԱՄՆ-ում բնակվող Ժիրայր Լիպարիտյանը վերջերս պարբերաբար հանդես է գալիս մամուլում և իր տեսակետները ներկայացնում Հայաստանի ընթացիկ քաղաքականության վերաբերյալ: Լիպարիտյանը անողոք քննադատության է ենթարկում հատկապես Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տասնամյա շրջանը:
  • Ինչո՞ւ հայտնի դարձավ «Գրիբոյեդովը»

    Ինչո՞ւ հայտնի դարձավ «Գրիբոյեդովը»

    04.02.2014| 17:48
    Վերջերս մամուլում հրապարակվեցին տեղեկություններ Երևանում գործող «Գրիբոյեդով» ակումբի մասին, որի անդամներն են հայ հանրությանը հայտնի քաղաքական, հասարակական գործիչներ: Հայտնի դարձավ, որ ակումբի անդամները ժամանակ առ ժամանակ կազմեկրպում են հանդիպումներ, և այդ ակումբի գործունեությունը հովանավորում էր ռուս հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը:
  • «Ազվերին»՝ ամնեզիայի դեմ

    «Ազվերին»՝ ամնեզիայի դեմ

    04.02.2014| 00:05
    Շուտով Մաքսային միության տեսլականը կփլուզվի։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Նախ` ՈՒկրաինայում ընթացող գործընթացի «քարերն» են այդ մասին աղաղակում: Իսկ առանց ՈՒկրաինայի հնարավոր չէ խոսել ԽՍՀՄ-ը Մաքսային-Եվրասիական միության վերակենդանացնելու մասին: Եվ հետո, նախորդ օրը ենթատեքստային նշագրումներով նման մի բան ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պատասխանելով հարցին, թե «ինչո՞ւ այդպես կայտառ կերթաք» դեպ ՄՄ:
  • Քերին ու Զարիֆը հանդիպել են Մյունխենում

    Քերին ու Զարիֆը հանդիպել են Մյունխենում

    02.02.2014| 15:01
    Մյունխենում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ՝ տեղեկացրել է Reuters-ը: Հանդիպման մանրամասները հայտնի չեն: